ԿԻՆ: Հիվանդություններ
Քոր հեշտոցում. morevmankan.am
Հեշտոցում քոր կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ՝ որևէ հիվանդության կամ ոչ բավարար հիգիենայի պահպանման պատճառով: Կլինիկորեն այն արտահայտվում է հեշտոցում և շեքի շրջանում, երբեմն ուղեկցվում է արտադրությամբ:
Պատճառները
Ստորև ոչ բժշկական պատճառներն են, որոնք հեշտությամբ կարելի է կարգավորել.
- մեխանիկական վնասվածքներ՝ ակտիվ սեռական հարաբերությունից հետո կամ սափրելիս,
- սինթետիկ ներքնազգեստ օգտագործելիս,
- Նվազագույնը օրը մեկ անգամ շեքի շրջանի անբավարար հիգիենիկ խնամքըշի արդյունքում,
- ձվազատումից, որի ժամանակ արտադրությունը կարող է տհաճ զգացողություն առաջացնել։
Բորբոքում և վարակներ
- Կրաուրոզ հիվանդություն․ լինում է վերարտադրողական տարիքում, լորձաթաղանթի ընթանում է դիստրոֆիայով, որը կարող է առաջացնել սեռական օրգանների դեֆորմացիա։
- Վուլվայի լեյկոպլակիա․ արտահայտվում է էպիթելի ախտաբանական աճով։
- Վուլվովագինալ կանդիդոզ․ խանգարվում է հեշտոցի միկրոֆլորան, քորն ուղեկցվում է որովայնի ստորին մասում ցավով։ Նման դեպքերում իրականացվում է հակասնկային բուժում։
- Էկզեմա․ բնորոշվում է ինտիմ շրջանում կարմրությամբ և ցավոտությամբ։
- Սնկային վարակ․ ուղեկցվող հեշտոցի շրջանում ցանով, այտուցով և տհաճ գացողությամբ։
- Հեշտոցի բարտոլինյան գեղձերի վարակային բորբոքում․ տհաճ զգացողությունն ուժեղանում է նեղ ներքնազգեստից և սեռական հարաբերությունից հետո։
- Միզուկի և միզապարկի լորձաթաղանթի բորբոքում․ արտահայտվում է ցավոտ միզարձակմամբ և որովայնի ստորին հատվածում ցավով:
Այրոցը և ծակծկոցը շեքի շրջանում կարող է նաև զարգանալ տարբեր վարակների հետևանքով.
- տրիխոմոնիազ
- գենիտալ հերպես,
- պապիլոմա վիրուսից զարգացած հիվանդություն։
Տարբեր հորմոնալ փոփոխությունները կարող են ուղեկցվել շեքի հյուսվածքների հյուծումով և չորությամբ, որը նպաստում է կանանց մոտ տարբեր հիվանդությունների արտահայտմամբ:
Հղիների մոտ ևս շեքի շրջանում հաճախ լինում է տհաճ զգացողություն՝ հորմոնալ տեղաշարժերի արդյունքում: Կարող է սրանալ վուլվովագինալ կանդիդոզը:
Ախտանշանները
Ինտիմ շրջանի քորն ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով.
- արյունային և ոչ արյունային արտադրություն,
- ինտիմ շրջանում ցան, այտուց, արյունալեցում,
- տհաճ հոտի առկայություն,
- ցավ որովայնի ստորին շրջանում,
- հեշտոցի լորձաթաղանթի չորություն,
- շեքի շրջանում օտար մարմնի զգացողություն։
Քորը կարող է արտահայտվել թույլ և ուժեղ, որը երբեմն օրվա ընթացքում չի դիտվում և սկսում է անհանգստացնել քնելուց առաջ:
Ախտորոշումը
Պատճառը պարզելու համար մասնագետի կողմից նշանակվում է հետևյալ հետազոտությունները.
- սովորական կամ ընդլայնված կոլպոսկոպիա, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, երբեմն լրացուցիչ՝ հիստերոսկոպիա և լապարոսկոպիա,
- հեշտոցի քսուքի հետազոտություն,
- բորբոքման պատճառ վարակի հայտնաբերման միկրոկենսաբանական հետազոտություն և դեղի նկատմամբ նրա զգայունության որոշում,
- սերոլոգական հետազոտություններ՝ մեծ ճշգրտությամբ, մանրէների հայտնաբերման համար,
- այլ լաբորատոր հետազոտություններ՝ արյան, մեզի հետազոտություն, էսթրոգենների որոշում։
Բուժումը
Բուժումը կոնսերվատիվ է։
- Անհանգստացնող ախտանշանները նվազեցնելու համար նշանակվում են հակասնկային պատրաստուկներ, հակաբիոտիկներ,
- Էսթրոգենային թերապիա,
- բորբոքման և հյուսվածքների ատրոֆիայի դեմ օգտագործվում են հատուկ մոմիկներ, քսուքներ,
- կաթնաթթվային մանրէներիազդեցությամբ վերականգնում են հեշտոցի միկրոֆլորան,
- նշանակվում են հակադեպրեսանտներ, եթե քորը կապված է կնոջ հոգեհուզական վիճակի հետ,
- հղիների և ալերգիկների մոտ քորը թեթևացնում են հիգիենիկ քսուքների օգտագործմամբ։
Ծանր դեպքերում երբեմն հարկ է լինում դիմել վիրահատական միջամտության:
Կանխարգելում
- Ուշադրություն դարձնել անձնական հիգիենային,
- խուսափել նեղ և սինթետիկ ներքնազգեստ օգտագործելուց,
- խուսափել ամենօրյա միջադիրների մշտական օգտագործումից,
- սեռական հարաբերությունների ժամանակ պաշտպանվել հիմնավոր միջոցներով,
- տարին երկու անգամ հաճախել գինեկոլոգիական ստուգման,
- կարմրության և գրգռվածության դեպքում պարզել պատճառը, ալերգենի առկայությունը,
- բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն առողջ ապրելակերպով, վիտամինների ընդունմամբ։
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն